Ծրագիրը ֆինանսավորվում է
Եվրամիության կողմից

Մարդկային զարգացման 
միջազգային կենտրոն

Միգրացիայի միջազգային 
կազմակերպություն

Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրամիության տեսակետ:

Զբաղվածության գործակալություններին տեղեկատվական աջակցության համակարգը (ULISSES)

 Մարդկային զարգացման միջազգային կազմակերպության (ՄԶՄԿ) և Միգրացիայի Միջազգային կազմակերպության (ՄՄԿ) կողմից իրագործվող ծրագրի ենթածրագիրն է: «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացման»» ծրագիրը Եվրամիության կողմից ֆինանսավորվող եռամյա ծրագիր է:

Առաքելություն

ՈՒԼԻՍՍԵՍ ենթածրագրի նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ ԵՄ երկրներում աշխատելու ցանկություն ունեցող հայաստանցիները կարողանան իրագործել իրենց ցանկությունն՝ օգտվելով զբաղվածության որակյալ ծառայություններից և ունենալով աշխատանքի, առողջության, ֆինանսների և անձի ապահովություն և տուն վերադառնալու ու նորացված կարողությունները հայրենի տնտեսության մեջ ներդրնելու հնարավորություն:

Նպատակ

ՈՒԼԻՍՍԵՍ համակարգի նպատակն է օժանդակել հայաստանյան կոմպետենտ և նպատակասլաց գործակալություններին՝ ինտեգրվելու Եվրամիության աշխատաշուկային՝ ՈՒԼԻՍՍԵՍ տեղեկատվական և տեխնիկական հարթակի միջոցով:

Տեղեկատվական համակարգ ստեղծելուն ուղղված ընթացիկ աշխատանքերը

  • Շրջանառու աշխատանքային միգրանտների, ինչպես նաև աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունների համար նախատեսված 5 ԵՄ երկրի ուղեցույցներ
  • Մի շարք ԵՄ երկրների զբաղվածության մասնավոր գործակալությունների ուսումնասիրություն՝ համագործակցային և աշխատանքային պայմանագրեր բանակցելու նպատակով
  • ԵՄ-ում ժամանակավոր զբաղվածության վերաբերյալ տվյալների հավաքագրում: