Ծրագիրը ֆինանսավորվում է
Եվրամիության կողմից

Մարդկային զարգացման 
միջազգային կենտրոն

Միգրացիայի միջազգային 
կազմակերպություն

Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրամիության տեսակետ:

«Միգրանտներին և նրանց ընտանիքներին աջակցության խնդիրները հայաստանյան և եվրոպական քաղաքների միջև միջհամայնքային համագործակցության օրակարգում»

12 Դեկտեմբեր, 2013

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի (www.ulisses.am) շրաջնակներում 2013թ․ նոյեմբերի 16-19-ը կազմակերպել էր հայաստանյան պետական, համայնքային և քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչների այց  Իտալիայի Հանրապետության Պուլիայի մարզի, Լեչեյի նահանգի Նարդո համայնք։ Այցի նպատակ էր եվրոպական և հայկական համայնքների միջև միջհամայնքային համագործակցության օրակարգում բարձրացնել աշխատանքային միգրանտներին և նրանց ընտանիքի անդամներին սոցիալական, իրավական և տեղեկատվական օժանդակության, հայրենիքի հետ կապի գործուն ու վստահելի մեխանիզմների մշակման և ներդրման հարցերը, այդ համագործակցության շրջանակներում ներգրավել քաղաքացիական հասարակության ներուժը: Պատվրակության կազմում էին Աշտարակի և Գյումրու  փոխքաղաքապետերը, ՀՀ ՏԿՆ Տարածքային կառավարման և զարգացման վարչության պետը, «Արմավիրի զարգացման կենտորն» ՀԿ նախագահը և «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրենը:

Այցի ընթացքում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ Նարդոյի քաղաքապետարանի, Լեչեյի նահանգային և Պուլիայի մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին նորոգել համայնքների միջև առկա համագործակցությունը կամ ձևավորել նոր համագործակցություններ՝ դրանց շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն դարձնելով միգրանտների իրավունքների և նրանց ինտեգրման ու սոցիալական օժանդակության տրամադրման, դրանում քաղհասարակության և զարգացման միջազգային գործընկերների հնարավորությունները ներգրավելու խնդիրներին:

Ձեռք բերված պայմանավորվածությունները իրագործելու նպատակով 2013 թ․ դեկտեմբերի 10-11-ը տեղի ունեցավ Նարդո համայնքի պատվիրակության փոխադարձ այց Հայաստան՝ Նարդոյի քաղաքապետի գլխավորությամբ: 

Այցի շրջանակներում, 2013թ. դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ «Միգրանտներին և նրանց ընտանիքներին աջակցությունը միջհամայնքային համագործակցության օրակարգում» թեմայով կոր սեղան, որի ընթացքում իտալական պատվիրակությանը ներկայացվեցին և քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունան միգրացիոն ընդհանուր պատկերն ու զարգացումները, միգրացիոն ոլորտում իրականացվող ՀՀ պետական քաղաքականության առանձնահատկույթւոնները, վերադարձը խթանող՝ վերաինտեգրման օժանդակության ծրագրերը, ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագերն ու դրանց շրջանակներում միջհամայնքային համագործակցության հնարավորությունները:

Այցի ընթացքում, դեկտեմբերի 11-ին Գյումրի և Նարդո քաղաքների քաղաքապետները կնքեցին համագործակցության նոր հուշագիր Գյումրիում, իսկ դեկտեմբերի 10-ին  տեղի ունեցավ հանդիպում Աշտարակ քաղաքի  քաղաքապետի հետ, որի ընթացքում քննարկվեցին Աշատարակ և Նարդո քաղաքների միջև համագործակցության ձևավորման հնարավորությունները:

Հղումներ.

http://www.asparez.am/news-hy/handipum-italiayi-patvirakutyan_het-hy/
http://www.aravot.am/2013/12/11/413991/
http://ashtarak.am/Pages/Home/newsdetails.aspx?nID=505#.UqxL6tIW2AV