Ծրագիրը ֆինանսավորվում է
Եվրամիության կողմից

Մարդկային զարգացման 
միջազգային կենտրոն

Միգրացիայի միջազգային 
կազմակերպություն

Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրամիության տեսակետ:

Գործընկերային կապերի հաստատում և ամրապնդում Հայաստանի և Իտալիայի միջև

3 Փետրվար, 2014

2013թ. դեկտեմբերին «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից կազմակերպված  Իտալիայի Նարդոյի քաղաքապետի Հայաստան կատարած այցը խթան հանդիսացավ Հայաստանի և Իտալիայի տարբեր քաղաքների միջև գործընկերային կապերի հաստատման գործընթացի համար: Այցի շրջանակներում Գյումրի և Նարդո քաղաքների միջև ստորագրվեց բարեկամության և համագործակցության հուշագրի, ինչպես նաև սկիզբ դրվեց Նարդո և Աշտարակ քաղաքների միջև համագործակցությանը:

Այս մասին է վկայում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի՝ Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիի հետ վերջերս կայացած հանդիպումը: Տարածքային կառավարման նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ ասված է. «Երկուստեք դրական են գնահատվում Հայաստանի և Իտալիայի տարբեր քաղաքների, մարզերի ու նահանգների միջև գործընկերային կապերի հաստատման գործընթացը»: