Ծրագիրը ֆինանսավորվում է
Եվրամիության կողմից

Մարդկային զարգացման 
միջազգային կենտրոն

Միգրացիայի միջազգային 
կազմակերպություն

Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրամիության տեսակետ:

Աշխատանքի իրավունք պարզեցված ընթացակարգով Լեհաստանում

13 Հունվար, 2014

2012թ. սկսած Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում նպաստել է Հայաստանի և Լեհաստանի համապատասխան բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկումների ձևավորմանը, որի արդյունքում 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ ՀՀ քաղաքացիների համար պարզեցված ընթացակարգով Լեհաստանում աշխատանքի թույլտվություն ստանալու վերաբերյալ օրենքում փոփոխությունը: Լեհաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարի 2011թ. հուլիսի 20-ի հրամանի 22-րդ կետը սահմանում է այն դեպքերն ու պայմանները, երբ օտարերկրացուն Լեհաստանի Հանրապետության տարածքում աշխատանքային գործունեությամբ զբաղվելու համար աշխատանքի թույլտվություն չի պահանջվում (Dz. U. Z. 2011r. Nr. 155, poz. 919, z. Pozn.zm.): Առավել մանրամասն տե՛ս ՄԶՄԿ-ի օժանդակությամբ Լեհաստանի աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարության կողմից մշակված թռուցիկում